Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մեր խնդիրները մղվեցին հետին պլան

Մեր խնդիրները մղվեցին հետին պլան
07.10.2023 | 20:43

Էսօր սկսված կոնֆլիկտի մեջ մի այլ վատ բան էլ կա մեզ համար։ Մեր խնդիրները, ցեղասպանությունը, 120.000 մարդու ճակատագիրը, հազարավոր զոհվածները մղվեցին հետին պլան՝ թե՛ քաղաքական էլիտաների համար, թե՛ մեդիայի, հատկապես՝ արևմտյան։

Հիմա համար 1 թեման բոլորի համար արաբաիսրայելական կոնֆլիկտն է՝ 70 զոհված իսրայելցիները և 200 զոհված պաղեստինցիները։

Մեր գերխնդիրներից մեկն էլ այն է, որ էնպես աշխատենք, որ մոտ ապագայում մենք էլ կարևոր դառնանք աղխարհի համար։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2650

Մեկնաբանություններ